Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ բացառվում է. ԱԽ քարտուղար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ. երբ հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն է լինելու: Հայաստանում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ: »,-ասաց նա:

ԱԽ քարտուղարի խոսքով` ապաշրջափակումը քննարկվել է և Մոսկվայում, եւ Բրյուսելում.

«Երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Եթե չեմ սխալվում, նոյեմբերի 6-ին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երեւանում էր, հայտարարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկվում: Նույնը եղավ Բրյուսելի բանակցություններից հետո: Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որեւէ միջանցք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել եւ շարունակում է սա մնալ»,-հավելեց նա:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն

Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով

ՀՀ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր