Սփյուռք

«իԳործ»-ի շրջանակներում Հայաստան վերադարձած մասնագետը կարծում է, որ հզոր երկիր կառուցելու համար պետք է զարգացնեն մարզերը

7 րոպեի ընթերցում

«իԳործ»-ի շրջանակներում Հայաստան վերադարձած մասնագետը կարծում է, որ հզոր երկիր կառուցելու համար պետք է զարգացնեն մարզերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանից 16 տարեկանում Ամերիկա տեղափոխված Տաթև Մանուչարյանը 2021 թվականին «իԳործ» նախագծի շրջանակում հնարավորություն ստացավ վերադառնալ Հայաստան ու աշխատել Շրջակա միջավայրի նախարարությունում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները ոլորտի բարելավման, զարգացման և քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տաթևը պատմեց, որ ծնվել և մինչև 16 տարեկանը ապրել է Երևանում, հետո ընտանիքով տեղափոխվել են Լոս Անջելես: Այնտեղ դպրոցն ավարտելուց հետո համալսարանում սովորել է քաղաքագիտություն: Այնուհետև տեղափոխվել է Եվրոպա, ապրել Նիդերլանդներում, որտեղ մագիստրատուրայում սովորել է «Եվրամիության օրենսդրություն»:

Որոշում, որը բերեց Հայաստան

«Հոլանդիայում ուսումս ավարտելուց հետո աշխատել եմ նույն համալսարանում որպես հետազոտող, ինչպես նաև դասավանդել եմ «Եվրամիության օրենսդրություն»: Ասեմ, որ գնալուս պահից սկսած միշտ ցանկություն եմ ունեցել վերադառնալ Հայաստան, աշխատել այստեղ, պատերազմից հետո այդ ցանկությունս ավելի մեծացավ: Մտածեցի, իսկ ես ի՞նչ եմ արել, որ կանխեմ նման երևույթները, այսինքն` երկրից գնացել եմ և ոչ մի բանով չեմ նպաստել իմ hայրենիքին՝ բացի որպես զբոսաշրջիկ գալով: Իրականում միշտ երազանքս է եղել գալ և ապրել Հայաստանում, աշխատել այստեղ և այդպես որոշեցի գամ ու վերջապես երազանքս իրականություն դարձնեմ՝ նպաստելով երկրիս զարգացմանը»,- ասաց Տաթևը:

Խնդիրներ և երևույթներ, որոնց բախվեց

Անդրադառնալով խնդիրներին, որոնց բախվել է Հայաստան գալով՝ նշեց, որ խնդիրներ՝ որպես այդպիսիք գրեթե չի ունեցել, ուղղակի կան որոշ երևույթներ, որ դրսում ապրելով նկատում ես: «Քանի որ աշխատանքս բնապահպանության հետ է կապված, շատ կցանկանայի, որ Երևանի բնակիչները և առհասարակ Հայաստանի բնակչությունը քաղաքի և շրջապատի նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունք դրսևորեն: Շատ տխուր է, որ տեսնում ես ամենուր աղբ՝ քաղաքներում, բնության գրկում, մեր տեսարժան վայրերում, ճանապարհներին, մի խոսքով՝ աղբահանության խնդիրն է ինձ շատ հուզում և Երևանում օդի աղտոտվածությունը, մնացած հարցերում շատ լավ ընտելացել եմ»,- ասաց նա:

Տաթևը նշեց, որ տարբեր երկրներում կան առավելություններ և՛ լավ, և՛ վատ կողմեր, բայց ոչ մի երկրում դու քեզ տանը չես զգում այնպես, ինչպես քո սեփական ծննդավայրում: «Ես Երևանում եմ ծնվել մեծացել, և այդ զգացողությունն ինձ համար շատ-շատ կարևոր է: Շատ հաճելի է լինել այստեղ և զգալ քեզ տանը»,-ասաց նա:

Ապագայի հետ կապված ծրագրեր

Խոսելով ապագայի ծրագրերից՝ Տաթևը նշեց, որ դրանք դեռ հստակ չեն, այս պահին «իԳործ» ծրագիրը դեռ կեսն է անցել, այն կավարտվի 2022 թվականի սեպտեմբերին: Ապագայի պլանները կախված կլինեն, թե այս ընթացքում ինչպես կդասավորվի և ինչ աշխատանքային հնարավորություններ կլինեն:

«Հայաստանում մնալու գաղափարը կարելի է ասել միշտ մտքումս եղել է: Հույս ունեմ այս ընթացքում էլի այդպիսի հնարավորություններ կլինեն, որ կարողանամ աշխատել և ապրել Հայաստանում: Համենայնդեպս, պատերազմից հետո հասկացա, որ որոշ ժամանակով և որպես զբոսաշրջիկ Հայաստան գալով, ոչնչով չեմ օգնի իմ հայրենիքին,- ասաց նա:

Աշխատանքը Հայաստանում

Մասնագետը նշեց, որ աշխատանքի վայրում դժվարություններ կարելի է ասել չեն եղել, որովհետև, կարծես թե, հայտնվել է ճիշտ տեղում, աշխատանքի վայրում բոլորին շատ լավ հարմարվել է:

«Աշխատում եմ Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչությունում, որտեղ բոլորը շատ բաց մարդիկ են, և իրենց հետ աշխատելը ինձ համար շատ հեշտ է: Պետք է նշեմ, որ սովորելու տեղ միշտ էլ կա և այստեղ շատ բաներ եմ սովորել Հայաստանի բնապահպանական խնդիրների, դրանց հնարավոր լուծումների մասին և մի շարք այլ կարևոր հարցեր: Ինձ շատ հետաքրքիր է այդ ամենը: Ինձ համար, այո, Հայաստանում աշխատելը հեշտ է, հետաքրքիր ու հաճելի»,-ասաց նա:

Հայաստանի համն ու բույրը

Տաթևը խոստովանեց, որ ամենասիրելի տեսարանը ծաղկած ծիրանենիների այգիներն են, ամենասիրելի բույրը՝ ծիրանի, որովհետև դա ուրիշ ոչ մի տեղ չես կարող զգալ:

Երազանքներ

«Երևի հիմա ամենամեծ երազանքս հզոր Հայաստան տեսնելն է, որ ունենանք մի երկիր, որով կհպարտանանք: Հայաստանը շատ-շատ լավ կողմեր ունի, բայց շատ չօգտագործվող պոտենցիալ եմ ես տեսնում բոլոր բնագավառներում: Կուզեի, որ կրթության ոլորտում ներդրումները՝ թե՛ պետական, և թե՛ ոչ պետական, մեծ լինեին, որպեսզի մենք այդ ոլորտում և առհասարակ բոլոր ոլորտներում առաջատար լինենք: Իմ ցանկությունն է, որ մենք լինենք տարածաշրջանում առաջատարը բոլոր ոլորտներում: Նաև մարզերի զարգացման հարցն է ինձ համար շատ-շատ կարևոր: Մենք միայն մեր մարզերը զարգացնելով կկարողանանք մեր երկիրը զարգացնել: Նաև մեծ ցանկություն ունեմ աղբի խնդիրը բարձրացնելու, որպեսզի մարդիկ ավելի իրազեկված լինեն ու մի քիչ ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերեն մեր երկրի ու բնության նկատմամբ»,-ասաց Տաթևը:

Ես սիրում եմ Հայաստանը հատկապես…

Բնությունը, մարդկանց մեջ եղած լավ գծերը՝ հասնող, օգնող:

«Ես հիացած եմ այստեղի մշակութային կյանքով, քանի որ շատ-շատ եմ սիրում արվեստ, թանգարաններ և այլն: Այստեղ շատ տաղանդավոր մարդիկ կան, և միշտ՝ տեսնելու նոր բաներ: Նաև սիրում եմ արշավների գնալ, ուզում եմ վայելել և ծանոթանալ Հայաստանի բնությանը: Ավանդական ուտելիքների մասին էլ չեմ խոսում. շատ սիրում եմ մեր ավանդական հայկական խորովածը, տոլման, գաթան և, իհարկե, թոնրից նոր հանած լավաշն ու պանիրը՝դրանից լավ բան, երևի, չկա»,- պատմեց Տաթև Մանուչարյանը:

ՏաթևՄանուչարյանը«ԻԳործ» նախագծի շրջանակում Հայաստան է եկել է2021 թվականի սեպտեմբերին, ծրագրի տևողությունը մեկ տարի է:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում