Սպորտ

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակչում 4։0 հաշվով առավելություն է գրանցել վրացի Դմիտրի Խաչիձեի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղաջանյանը եզրափակիչ է դուրս եկել՝ 9:1 հաշվով հաղթանակ տոնելով Մ23 աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Մամեդլիի նկատմամբ։

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ընթանում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում և մեկնարկել է հունիսի 27-ին, ավարտը՝ հուլիսի 3-ին։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում