Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հատուկ համաժողովը: Օրակարգի գլխավոր հարցը ընտրություններն էին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: WF-ի նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած 12 թեկնածուներից տասը քվեարկությունից առաջհանել էին իրենց թեկնածությունները։ Պայքարն ընթացել է Իրաքի ներկայացուցիչ Մուհամմեդ Ջալուդի, ով մինչ այդ զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի պաշտոնը, և քաթարցի Յուսեֆ ալ Մանանի միջև։

Նախագահ է ընտրվել Մուհամեդ Ջալուդը, որը ծանրամարտում մեծ փորձ և հեղինակություն ունի:

Գլխավոր քարտուղարի պաշտոնըվստահվել է պերուացի Խոսե Կառլոս Կինյոնես Գոնսալեսին:Փոխնախագահներ են ընտրվել Ուրսուլա Պապանդրեան (ԱՄՆ), Պիտեր Կրոլը (Չեխիա), Պիրոս Դիմասը (Հունաստան),Դորիս Մարերո Տրավիեսոնը (Վենեսուելա) ևԱտիլա Տամաշ Ադամֆին (Հունգարիա):

Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ծանրամարտի հայկական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում