Հասարակական

Հարյուր տարի սովորեցնում են սովորել. Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողություն

3 րոպեի ընթերցում

Հարյուր տարի սովորեցնում են սովորել. Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունիսի 27-ին 1573 շրջանավարտ ավարտական վկայական է ստացել: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ողջունելով 100-ամյա բուհի հոբելյանական 2021-2022 ուստարվա շրջանավարտներին՝ փոխնախարարը նշել է, որ մանկավարժն այն կարևորագույն անձն է, որից կախված են մեր վաղվա օրը և երեխաների՝ որպես ՀՀ քաղաքացիների որակական հատկանիշները:

«Պահը, հիրավի, պատմական է, քանի որ 100-ամյա բուհի շրջանավարտներն առավել պատասխանատվությամբ պետք է իրագործեն իրենց առաքելությունը, այն է՝ կրթել սերունդներ՝ կիրառելով ուսումնառության ընթացքում ձեռք բերած բոլոր գիտելիքներն ու հմտությունները: Կարծում եմ՝ սրանից առավել վեհ ու կարևորագույն առաքելություն չի կարող լինել: Եվ մեր խնդիրը պետք է լինի հնարավորինս աջակցել ձեզ: Պետության ամենօրյա հոգածությունը ձեզ պետք է վստահություն ներշնչի, որ ճիշտ ընտրություն եք կատարել: Շնորհակալ ենք այն մանկավարժներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Հարկ է նշել, որ այսօրվա կադրերին գրկաբաց սպասում են նաև դպրոցները, որտեղ մանկավարժի ու լավ մասնագետի կարիք կա»:

Ըստ աղբյուրի՝ ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն իր ելույթում փաստել է, որ Մանկավարժական համալսարանը բազում սերուդներ է ճանապարհել, սակայն այս տարի իրապես խորհրդանշական է. «Արդեն 100 տարի է սովորեցնում ենք սովորել: Շնորհակալ ենք այն բոլոր մանկավարժներին և կրթության նվիրյալներին, որոնք երկար ու ձիգ տարիներ ծառայել են այս համալսարանում՝ բարձր պահելով մանկավարժի կոչումը: Նրանք դրել են այն գիտական և գործնական ուղղությունների հիմքերը, որոնցով պայմանավորվել է ՀՀ մանկավարժական մտքի որակը: Սերունդներ կրթող ու դաստիարակող բոլոր մանկավարժներին փառք ու պատիվ»:

Նշվում է, որ ԿԳՄՍ փոխնախարարն ու հոգաբարձուների խորհրդի մյուս անդամները հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ են շնորհել գերազանց արդյունք ունեցող բոլոր շրջանավարտներին:

Միջոցառման ավարտին ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի սաները հանդես են եկել համերգային մի շարք կատարումներով:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում