Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-22/22.  Վահագն, Քրիստի, Կիյոսակի 

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-22/22.  Վահագն, Քրիստի, Կիյոսակի 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Սարգիս Վահագն, «Արշիլ Գորկի»

Գիրքը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, սեր, բաժանումներ, աղքատություն, ամուսնություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն... Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը: Կենսագրական վեպը, որ գեղարվեստականությամբ հանդերձ՝ հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն: Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երևում է լիարյունությամբ: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծագործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը: Գրքի էջերում հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն են կազմել: Այնքան բուռն է եղել Արշիլ Գորկու կյանքը, որ անհնար է առանց հուզումի փակել այս գիրքը: Փոխադրումը՝ Արմեն Սարգսյանի և Անուշ Ներսիսյանի։ Խմբագիր՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն

Ագաթա Քրիստի, «Մահ ամպերի մեջ»

«Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործությունն է: Առաջին անգամ լույս է տեսել 1935թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով: Իրադարձությունների կիզակետում կրկին ընթերցողին քաջ հայտնի բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն է, որը հանգամանքների բերումով հայտնվում է այն ուղևորների շարքում, որոնք ակամա դառնում են մադամ Ժիզել կեղծանվամբ հայտնի վաշխառուի առեղծվածային սպանության վկաները: Հենց այդ փաստն էլ ստիպում է հռչակավոր խուզարկուին հանձն առնել խորհրդավոր գործի հետաքննությունն ու պարզել՝ ով կարող է կանգնած լինել դաժան սպանության հետևում:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպասանը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը նմանը չունեցող գրական ժառանգություն է թողել:

Թարգմանությունը` Տաթևիկ Թումանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն

Ռոբերտ Կիյոսակի, «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկը» անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունն այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։

Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։

Թարգմանությունն անգլերենից՝ Ալեքսանդր Աղաբեկյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում