Հասարակական

Համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանն իր ելույթում բարձր է գնահատել Հիմնադրամի գործունեությունը, ընդգծել, որ համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ, ինչի արդյունքում հազարավոր տեղահանված ընտանիքներ ապահովվելու են բնակարաններով:

Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշվել անելիքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում