Արգենտինայի հեղինակավոր կազմակերպությունները խստորեն քննադատել են Թուրքիայի դեսպանի` Ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հեղինակավոր 12 հասարակական կազմակերպություններ հունիսի 23-ին հայտարարություն են տարածել հունիսի 15-ին «La Nación» օրաթերթի հրապարակած՝ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Շեֆիկ Վուրալ Ալթայի նամակի վերաբերյալ՝ նշելով, որ հոդվածի միակ նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումն է, «20-րդ դարի առաջին ցեղասպանության», որի զոհերի թիվը շուրջ 1,5 միլիոն է: Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը հունիսի 24-ին հրապարակել է «Página 12» հեղինակավոր օրաթերթը։

«Մարդկության դեմ այդ հանցագործությունը ծրագրել և իրագործել է Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդը ներկայիս Թուրքիայի Հանրապետությունն է։ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Արգենտինական Հանրապետության Ազգային Կոնգրեսի կողմից 2007 թվականի հունվարին` նախագահ Նեստոր Քիրշների կողմից վավերացված թիվ 26199 օրենքով, որով «յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»` ի հիշատակ ցեղասպանության, որին զոհ գնաց հայ ժողովուրդը»,- նշել են հասարակական կազմակերպությունները։

Հիշատակվել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության հարյուրավոր հայ մտավորականներ, հոգևորականներ և հասարակական գործիչներ համակարգված կերպով ձերբակալվեցին և աստիճանաբար սպանվեցին՝ սկիզբ դնելով այդ մեծ ողբերգությանը, որով Թուրքիան սկսեց պետական ահաբեկչության կիրառումը։ Այսօր այդ ամսաթիվը ներառված է Արգենտինական Հանրապետության պաշտոնական օրացույցում։ Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ Թուրքիայում հայերի բնաջնջման անպատժելիությունը հիմք հանդիսացավ Հիտլերի համար` հրեա ժողովրդի հոլոքոստն իրականացնելու համար։

«Թուրք դեսպանի հիմնավորմամբ՝ ո՛չ հայկական, ո՛չ հրեական պարագաները չի կարելի անվանել «ցեղասպանություն», քանի որ երկուսն էլ տեղի են ունեցել ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայից առաջ։ Արգենտինայի հայ համայնքը, ինչպես և հայկական սփյուռքի այլ համայնքներ, ձևավորվել են սակավաթիվ այն վերապրողներով, ովքեր ժամանել են 1920-ականներին՝ իրենց հիշողություններով, պատմություններով ու վկայություններով և այսօր Արգենտինայի ազգային ինքնության մաս են կազմում: Բազմաթիվ զոհերի հիշատակի նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ դեսպանն ասում է, որ արգենտինացիները ստախոս են, որ Ազգային կոնգրեսը կեղծում է պատմությունը, և որ այն երկրները, որոնք ճանաչել են այս հանցագործությունը, սխալվում են»,- շեշտել են Արգենտինայի 12 հասարակական կազմակերպությունները՝ հավելելով. «Որպես արգենտինացիներ՝ մենք ափսոսում ենք մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետի կողմից ճշմարտության և արդարադատության հանդեպ ցուցաբերած այդօրինակ վիրավորանքի համար»:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպություններն են՝

Plaza de Mayo-ի տատիկներ

Plaza de Mayo-ի մայրեր - Հիմնադիր գիծ Քաղաքական դրդապատճառներով անհետացածների և կալանավորվածների հարազատներ

Մարդու իրավունքների մշտական ասամբլեա

«Բարի հիշողություն» քաղաքացիական ընկերակցություն

Սուրբ Խաչի Տասներկուսի հարազատներ ու ընկերներ

«Հիշողություն, ճշմարտություն և արդարություն» հանձնաժողով - Հյուսիսային գոտի

Մարդու իրավունքների մշտական ասամբլեա La Matanza

Արգենտինական պատմական և սոցիալական հիշողության հիմնադրամ

Իրավական և սոցիալական հետազոտությունների կենտրոն

ՈՐԴԻՆԵՐ - Մայրաքաղաք

Էկումենիկ շարժում՝ հանուն մարդու իրավունքների

Հայերեն العربية Español Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները