Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները դեսպանների մակարդակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իսրայելի ԱԳ նախարար Յայիր Լապիդը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկու կողմի դեսպանների նշանակման հարցին:

«Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն: Նա հայտնել է, որ Անկարայի և Թել Ավիվի միջև դրական երկխոսության շարունակմամբ մոտ ապագայում նախատեսվում են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների այցեր։ Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիայի և Իսրայելի համագործակցության հաջող ոլորտներից մեկը անվտանգության ոլորտն է։

«Թուրքիան և Իսրայելը անընդհատ հետախուզական տեղեկություններ են փոխանակում։ Այս հարցը քննարկվել է նաև նախագահների մակարդակով։ Անվտանգության կառույցները մշտական կապի մեջ են»,- ասել է թուրք նախարարը։

Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան հանդես է գալիս տարաձայնությունների կարգավորման օգտին՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա։

Հայերեն

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ