Ադրբեջանն ակնկալում է ՌԴ գործուն ջանքերը Կովկասում կայուն խաղաղության կայացման գործում. Ալիևը՝ Լավրովին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում հունիսի 23-ի երեկոյան կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Azertac» լրատվական գործակալությունը:

Զրույցի ընթացքում Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ նպաստել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված երեք՝ 2020 թվականի նոյեմբերի 9, 2021 թվականի հունվարի 11 և նոյեմբերի 26-ի փաստաթղթերի իրագործմանը։

«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատմամբ, որոշակի առաջընթաց ունի։ Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն հարցերը, որոնք պետք է համաձայնեցվեն։ Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը։ Ռուսաստանը կաջակցի այդ աշխատանքին մինչև արդյունքի հասնելը։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով»,-ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել Ադրբեջանում և Հայաստանում ստեղծված սահմանների սահմանազատման և սահմանագծման երկու հանձնաժողովների աշխատանքների մասով։ «Այս հարցում կան կոնկրետ առաջարկներ, ես ուրախ կլինեմ դրանք քննարկել ձեզ հետ», - հավելել է նա:

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, ապագա փաստաթղթի դրույթների վերաբերյալ ևս նշել է ՌԴ-ի կողմից աջակցության պատրաստակամությունը: «Դուք լսել եք այս թեմայով բանակցելու հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը: Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ»,-ասել է Լավրովը:

Իլհամ Ալիևը, խոսելով Հայաստանի հետ առկա խնդիրների կարգավորման գործընթացի մասին, ընդգծել է, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում ուղղված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ «Վստահ եմ, որ այն ջանքերը, որ մենք գործադրում ենք, դրականորեն կընդունվեն նաև հայկական կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի։ Դրական կողմերից ցանկանում եմ նշել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Սանկտ Պետերբուրգում նոր հանդիպում է կայացել»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե հաղորդակցությունների բացման և ադրբեջանական բեռների և քաղաքացիների համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել մուտք ապահովելու ուղղությամբ 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի կատարման գործնական քայլեր են պետք:

«Ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման մեր հայեցակարգի շրջանակներում, կարծում եմ, որ հնարավոր կլինի գտնել շատ գործնական քայլեր, որոնք կնպաստեն դրան, և մենք, իհարկե, ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության գործուն ջանքերը Կովկասում կայուն խաղաղության կայացման գործում»,-ասել է Ալիևը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-ին Թեհրանից երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք։ Այցի շրջանակներում Լավրովը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսվում է հանդիպում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հայերեն Español

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից