Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի տարածքում ռուսական լրատվամիջոցների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության արգելափակման մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակցի հարցին:

Զախարովան կոնկրետ չի պատասխանել՝ Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը հերթական ոտնձգությո՞ւնն է մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, թե՞ քաղաքական շանտաժ է Ռուսաստանի հանդեպ, բայց նշել է, որ իր համոզմամբ՝ ԶԼՄ-ների և դրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար սկզբունքների վրա՝ օրենքին համապատասխան և խոսքի ազատությունն ու լրագրողների իրավունքները հարգելով, որոնք ամրագրված են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենսդրության մեջ:

«Գոյություն ունեցող և ծագող խնդիրները մեր գործընկերների հետ մենք լուծում ենք երկկողմ ձևաչափով: Հույս ունենք, որ այդպիսի նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները նաև մեդիայի ոլորտում՝ ելնելով ֆեյքերին և ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից: Մենք կարող ենք համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ կոլեկտիվ հիմունքներով՝ ելնելով վերոնշյալ սկզբունքներից», - ասել է Զախարովան:

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալության կայքի հասանելիությունը Ադրբեջանի տարածքում արգելափակվել էր Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի հրապարակումից հետո:

Հայերեն Español Français Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին