Սպորտ

Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի Ձմեռային ՕԽ-ն հյուրընկալելու մտադրությունից 

1 րոպեի ընթերցում

Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի Ձմեռային ՕԽ-ն հյուրընկալելու մտադրությունից 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն: Իսպանիայի ԱՕԿ-ը հրաժարվել է Խաղերն ընդունելու մտքից` երկրի ղեկավարության հետ համաձայնության չգալու պատճառով: Անհամաձայնության հիմնական պատճառը եղել է այն, որ ԱՕԿ-ը և ղեկավարությունը չեն կարողացել կողմնորոշվել ըստ մարզերի մրցաձևերի բաշխման հարցում: Իսպանիայի ԱՕԿ-ը, սակայն հույս է հայտնել հաջորդիվ կրկին փորձ կատարել Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար:

2030 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրը կորոշվի 2023 թվականին` Միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական համաժողովի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում