Բաթումի օդանավակայանն առաջին անգամ հայտնվել Է Արեւելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների վարկանիշում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումի միջազգային օդանավակայանն առաջին անգամ հայտնվել Է ավիաընկերությունների եւ օդանավակայանների Skytrax համաշխարհային վարկանիշում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TAV Georgia-ն: Փարիզում տեղի Է ունեցել Skytrax-ի World Airport Awards 2022 միջոցառումը, որտեղ Վրաստանի երկու օդանավակայանները, որոնք գտնվում են TAV Georgia-ի կառավարման ներքո, ճանաչվել են Արեւելյան Եվրոպայի լավագույն օդանավակայաններ:

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն այդ վարկանիշում Է հայտնվել արդեն իններորդ տարին անընդմեջ: Ուղեւորների հարցման արդյունքների համաձայն, Արեւելյան Եվրոպա-2022-ի լավագույն օդանավակայանների տասնյակում հայտնվել են Բուդապեշտի, Տալլինի, Բուխարեստի, Ռիգայի, Թբիլիսիի, Բաթումի, Կիեւի, Բելգրադի, Բրատիսլավայի եւ Զագրեբի օդանավակայանները:

Skytrax-ն ազդեցիկ բրիտանական խորհրդատվական ընկերություն Է, որ 1999 թվականից գնահատում եւ ուսումնասիրում Է աշխարհի օդանավակայանների եւ ավիաընկերությունների սպասարկման որակը: World Airport Awards-ը հանձնվում Է աշխարհի 550 օդանավակայանների 106 տարբեր ազգությունների 13 միլիոնից ավելի ուղեւորների շրջանում անցկացված հարցման արդյունքների հիման վրա:

Ուղեւորները գնահատում են օդանավակայանների ծառայությունը: TAV Georgia-ն TAV Airports Holding-ի դուստր ընկերությունն Է: Վրաստանում ընկերության գործությունեությունն սկսվել Է 2005 թվականին եւ պարտավորագրի համաձայն կտեւի մինչեւ 2027 թվականը: TAV Georgia ընկերությունում աշխատանքի Է տեղավորվել 1,3 հազար աշխատակից: 220 միլիոն դոլարի չափով ներդրումների շնորհիվ 2007 թվականին Վրաստանում Թբիլիսիի եւ Բաթումի օդանավակայաններում սկսել են աշխատել նոր մարդատար թերմինալներ: Ներդրումների արդյունքում, որոնք կատարվել են 2016-2017 թվականներին, Թբիլիսիի օդանավակայանում նորմացվել Է թռիչքա-վայրԷջքային գոտին եւ կառուցվել թռիչքների նոր թերմինալներ, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Français Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս