Ինովացիա

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը

2 րոպեի ընթերցում

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ 2022-ի հունիսի 18-19-ը Երևանում անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ էր միավորել ՏՏ և մեդիա ոլորտի շուրջ երեք հազար ներկայացուցիչների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունից հայտնում են, որ (Չ)կոնֆերանսի նպատակն է եղել գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

(Չ)կոնֆերանսին հրավիրված արտասահմանյան հատուկ հյուրերը՝ գիտնականներ, փորձագետներ, սիլիկոնյան հովտում մեծ հաջողությունների հասած startup-ների ղեկավարներ, խոսել են startup բիզնեսի կառավարումից, աշխատաշուկայի ապագայից, գիտության և կրթության զարգացման հեռանկարներից, Հայաստանի տիեզերական ամբիցիաներից, նորագույն առողջապահական տեխնոլոգիաներից։

«ԲարՔեմփ Երևան 2022»-ին մեծ ուշադրություն է հատկացվել հայաստանյան ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից ծրագրավորման և անվտանգության ոլորտին առնչվող պրակտիկ աշխատարանների անցկացմանը։ Տեղի են ունեցել ՏՏ և մեդիա ոլորտներին վերաբերող պանելային քննարկումներ։

Քննարկված թեմաների և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսիպաշտոնական կայքումև ֆեյսբուքյան էջում:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներնամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում