Սպորտ

«Ինտեր»-ում հաստատել են Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ում հաստատել են Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում հաստատել են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին լուրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտանհաստատել է շրջանառվող լուրերը. «Կհաստատեմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»:

Ավելի վաղ լուրեր էին տարածվում, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հունիսի 21-ին բուժզննում կանցնի «Ինտեր»-ում: Հայ կիսապաշտպանը Միլան կժամանի հունիսի 21-ին և բուժզննում կանցնի ակումբում: Մխիթարյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է 2 տարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում