Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաժողովը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նպատակ հետապնդելով վեր հանել ու քննարկել առանցքային խնդիրները և գտնել հնարավոր լուծումներ։

Նիստի հիմնական բանախոսներն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Համաժողովի շրջանակում նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալվելով Հայաստանի տաղավարում նշել է, որ մեծապես կարևորում է նման համաժողովներում մեր երկրի ներկայացվածությունը և ընդգծել է հետագա տարիներին այն պահպանելու անհրաժեշտությունը։

Հայերեն العربية English Español Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն