Սերգեյ Փարաջանովի անվան փողոց Է բացվել Թբիլիսիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց Է բացվել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Առաջին ալիքը: Սերգեյ Փարաջանովի անունով Է կոչվել Կոտե Մեսխիի ոլորանը: Փողոցի բացմանը ներկա են գտնվել Քաղխորհրդի անդամներ, մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սերգեյ Փարաջանովի գործընկերներն ու բարեկամները: «Ես ուրախ եմ, որ Մտածմինդայի շրջանի փողոցներից մեկը, որտեղ ապրել Է ականավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, կոչվել Է նրա անունով:

Կարեւոր Է, որպեսզի յուրաքանչյուր թբիլիսցի, մեր երիտասարդությունը, ապագա սերունդը հիշի հանճարեղ նկարչին, որը մեծացել Է մեր մայրաքաղաքում»,-ասել Է Թբիլիսիի Սակրեբուլոյի ներկայացուցիչը՝ Մտածմինդայի շրջանից պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն: Նա ընդգծել Է, որ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը եւ քաղաքապետարանը ամեն բան կանեն, որպեսզի հավերժացվի Փարաջանովի անունը, եւ ռեժիսորի անունով փողոց բացելու փաստը դրա ակնառու օրինակն Է: Սերգեյ Փարաջանովը 20-րդ դարի նշանավոր կինոռեժիսորներից մեկն Է: Նրա «Աշուղ Ղարիբ», «Նռան գույնը» եւ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը դարձել են կուլտային: Փարաջանովը հսկայական ազդեցություն Է թողել ժամանակակից բազմաթիվ նկարիչների, կինոռեժիսորների եւ լուսանկարիչների վրա, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը