Տարածաշրջանային

Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ 

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկել են վերջին զարգացումներն Ուկրաինայում։

Այս համատեքստում քննարկվել են նաև ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկով բեռնված նավերի դուրս բերելու և թուրքական A400M ինքնաթիռների անվտանգ տեղափոխումը Թուրքիա ապահովելու վերաբերյալ հարցեր։

Հուլուսի Աքարը շարունակում է իր շփումները Բրյուսելում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում