Տարածաշրջանային

Իրանում մեկ օրում կորոնավիրուսի 162 նոր դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Իրանում մեկ օրում կորոնավիրուսի 162 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 141 հազար 353-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 162 նոր դեպք, 25 մարդ հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 7 մլն 234 հազար 042 դեպք: 7 մլն 059 հազար 527 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 342 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 589 հազար 798 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 923 հազար 898 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 639 հազար 228- ի:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում