Անհրաժեշտ է փարատել PKK-ի հետ կապված Թուրքիայի մտահոգությունները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անհրաժեշտ է փարատել Անկարայի մտահոգությունները Թուրքիայում արգելված PKK-ի վերաբերյալ՝ նախքան Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ստոլտենբերգը պատմական է անվանել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու որոշումը։

Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը կնպաստի ՆԱՏՕ-ի հզորացմանը։

«Այժմ մենք պետք է անդրադառնանք բոլոր դաշնակիցների անվտանգության մտահոգություններին, այդ թվում՝ Թուրքիայի լուրջ մտահոգություններին Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) վերաբերյալ, և առաջ գնալու ընդհանուր ուղի գտնենք», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև հավելել է, որ Թուրքիան ավելի շատ տուժել է ահաբեկչությունից, քան ՆԱՏՕ-ի որևէ այլ դաշնակից:

«Անկարան հիմնավոր մտահոգություններ ունի, որոնց բոլոր դաշնակիցները պետք է լրջորեն վերաբերվեն։ Ես և իմ գործընկերները շարունակում ենք սերտ երկխոսությունը Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ՝ Թուրքիայի մտահոգությունները փարատելու, ինչպես նաև երկու երկրների անդամակցության գործընթացը շարունակելու համար»,-եզրափակել է նա:

Հայերեն Français

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին

Եվրոպական ինդեքսները նվազել են - 15/09/26