Թուրքիայի զինվորականները պատրաստ են նոր գործողություն սկսել Սիրիայում. Sabah

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը մարտական դիրք են զբաղեցրել Սիրիայի հյուսիսում երկրում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ գործողություն իրականացնելու համար, որոնք համատեղ պարեկություն են անցկացրել ԱՄՆ-ի զինծառայողների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին գրում Է Sabah թերթը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններում, շուտով այդ կապակցությամբ որոշում կընդունվի: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները կանցկացվեն Սիրիայի չորս տարածաշրջաններում:

Հունիսի 8-ին Անկարա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկերոջ հետ քննարկել Է Սիրիայի իրադրությունը: Դրանից մեկ օր առաջ զրույց են անցկացրել երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Խուլուսի Աքարը: «Թուրքիայի եւ Սիրիայի ազգային բանակի զինված ուժերը մարտական դիրք են զբաղեցրել Սիրիայի հյուսիսում ՔԱԿ/YPG –ի ահաբեկչական օբյեկտների դեմ գործողության համար: Մանբիջի եւ Թել Ռիֆաթի քաղաքային կենտրոններում նույնպես մեծ ակտիվություն Է դիտվում»,-հրատարակության թղթակիցը գրում Է իրադարձությունների վայրից:

Ճշտվում Է, որ ՔԱԿ-ի զինյալները, որոնք ճնշում են գործադրում քաղաքում ապրող խաղաղ բնակիչների վրա, խոշոր արգելադետքեր են տեղակայել քաղաքի մուտքերում, ելքերում եւ հրապարակներում: «Նրանք մյուս օկուպացված շրջաններից զենք եւ զինյալներ են տեղափոխել Թել Ռիֆաթ եւ Մանբիջ»,-ճշտել Է հրատարակությունը:

Թերթը հաղորդում Է, որ քանի դեռ օրակարգում դրված Էր Թուրքիայի հնարավոր գործողությունը «Սիրիայի ահաբեկչական տարրերի դեմ, ամերիկացի զինվորները համատեղ պարեկություն են անցկացրել ՔԱԿ/YPG –ի ահաբեկիչների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս