Տարածաշրջանային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակն ու զարգացումները, այդ թվում, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերը:

Իր հերթին Շահիդը աջակցություն է հայտնել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում