Հասարակական

Հայաստանում խոշորացված 13 համայնք կմիավորվի 5 համայնքի մեջ. խորհրդարանն ընդունեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 55 կողմ ձայն:

Հայաստանում միավորման, խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից ի վեր, և այդ պահից սկսած Հայաստանի 908 բնակավայրեր միավորվել, խոշորացել են, արդյունքում այս պահին կա 72 միավորված համայնք:

Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է արդեն միավորված 13 համայնքներ միավորել ավելի մեծ փնջերի մեջ, և այժմ գործող միավորված 13 համայնքների փոխարեն ունենալ 5 միավորված համայնք: Արագածոտնի մարզում Թալին և Արագածավան համայնքների միավորման արդյունքում կլինի թվով 34 բնակավայրերով Թալին համայնքը, բնակչությունը՝ 37.5 հազարի չափ, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ և Շողակաթ համայնքների միավորումից՝ Ճամբարակ համայնքը՝ 19 բնակավայրով և 15 հազար բնակչությամբ, Լոռու մարզում Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքների միավորումից՝ Ալավերդի խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրերով և 42 հազար 700 բնակչությամբ, Լոռու մարզում Տաշիր, Մեծավան և Սարչապետ համայնքների միավորումից՝ Տաշիր համայնքը՝ 24 բնակավայրերով և 28 հազար բնակչությամբ և Սյունիքի մարզում Սիսիան և Գորայք համայնքների միավորումից՝ Սիսիան համայնքը՝ 36 բնակավայրերով, 31.5 հազար բնակչությամբ:

Այսպիսով` օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանում այժմ գոյություն ունեցող 79 համայնքների փոխարեն կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է լրացում: Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի՝ համայնքի ավագանու նիստ հրավիրելու հնարավորություն ընձեռվում էր համայնքի աշխատակազմի ղեկավարին, փոփոխությամբ նա փոխարինվել է ավագանու տարիքով անդամով:

Հայերեն

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն

Վլադիմիր Վարդանյանը հերքել է տարածվող լուրերը, թե ԱԺ-ում միջադեպի պատճառը եղել է ընդդիմության կողմից Ցեղասպանությունը հերքելու դեմ նախագիծ ներկայացնելը

ՀՀ ԲԴԽ նախագահն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

Team-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում

Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 26-ին

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է

Սամբիստները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեծաթիվ պատվիրակությամբ

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձը