Հասարակական

Իրավիճակի կայունացումը ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաջնահերթություններից է. Սերգեյ Լավրով

3 րոպեի ընթերցում

Իրավիճակի կայունացումը ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաջնահերթություններից է. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացումը ռուս խաղաղապահների առաջնահերթություններից է, և այդ առումով արդեն կան որոշակի արդյունքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ասաց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցի այն հարցին, թե ի՞նչ են անում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը Արցախի Հանրապետության Փառուխ գյուղն օկուպացրած ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելու համար:

Հայ լրագրողն իր հարցում շեշտեց, որ ադրբեջանական կողմի այդ գործողությունների պատճառով Արցախի նշված բնակավայրի ավելի քան 400 խաղաղ բնակիչներ չեն կարողանում վերադառնալ իրենց հարազատ տները:

«Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա այն ռուս զինվորականների առաջնահերթություններից մեկն է, և մեր հայ ընկերները շատ լավ տեղեկացված են այդ մասին: Այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ գետնի վրա լարվածության թուլացման առումով, և մեզ մոտ կա այն ըմբռնումը, որ այդ հարցերը դիտարկվելու և անպայման լուծվելու են սահմանազատման մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակներում», - պատասխանեց Սերգեյ Լավրովը:

2022 թ. մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել էին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ադրբեջանական ուժերի ռազմավարական նպատակը մոտակա Քարագլուխ գյուղի գերիշխող բարձունքը գրավելն էր, սակայն Արցախի Պաշտպանության բանակի կատաղի դիմադրության և ռուս խաղաղապահների գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով ժամանել է Երևան: Հունիսի 9-ին նա հանդիպում է ունեցել իր հայ պաշտոնակցի՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Նույն օրը Սերգեյ Լավրովին ընդունելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իսկ հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարարն իր գործընկերների հետ միասին Երևանում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել. Սերգեյ Լավրով

Քաղաքականություն

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել. Սերգեյ Լավրով

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում