Տարածաշրջանային

Հունաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է երկու երկրների միջև պայմանավորվածությունները խախտելու մեջ

1 րոպեի ընթերցում

Հունաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է երկու երկրների միջև պայմանավորվածությունները խախտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածության մեջ մեղադրել է Թուրքիային։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է cnnturk.com-ը:

Հունաստանի վարչապետն անդրադարձել է մարտի 13-ին Ստամբուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք համաձայնության ենք եկել, որ մի կողմը մյուսին հրահրող քայլեր չի անի»,-ասել է նա և հավելել, որ պայմանավորվածությունը խախտող կողմը Թուրքիան է:

«Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումից մեկ ամիս անց տհաճ զարգացումներ եղան։ Հունական կղզիների վրայով իրականացվեցին աննախադեպ թվով թռիչքներ և կրկին ասպարեզ բերվեց այն անհասկանալի թեզը, ըստ որի՝ կասկածի տակ է դրվում Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը», - ասել է նա:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը այս հարցում աջակցում են Հունաստանին:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում