Տարածաշրջանային

Թուրքիան նախկինի նման չի աջակցում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան նախկինի նման չի աջակցում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան նախկինի նման չի համաձայնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը,այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։

«Շվեդական հեռուստատեսությունը հարցազրույց է վարել ահաբեկչական խմբավորումների առաջնորդների հետ։ Դրանից հետո մենք չենք կարող ասել՝ բարի գալուստ ՆԱՏՕ։ Նույնը վերաբերում է Ֆինլանդիային»,- ասել է Թուրքիայի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում