Ռուսաստանը Հայաստանին է նվիրել «Ուրալ-5557» հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, վերոնշյալ գույքի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետությունում, հայկական կողմից փոխադրամիջոցներն ընդունել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը:

Հայերեն العربية English Español Français Русский