Թուրքական հատուկ գործողությունը Սիրիայի հյուսիսում կսկսվի այս շաբաթ. Hurriyet

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող Է սկսվել այս շաբաթ, ենթադրում Է Hurriyet հրատարակության թղթակիցը, որը վերադարձել Է մարտական գործողությունների ենթադրյալ շրջանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այն դեպքում, երբ սպասվում Է, որ գործողությունն սկսվելու Է այս շաբաթ, տարածաշրջանում ակտիվությունն աճել Է:

Զինված ուժերի սպառազինությունները ծավալվել են Թել Ռիֆաթի եւ Մանբիջի գյուղական տեղանքի առաջավոր դիրքում: Գործողությունն սկսելու համար սպասում են Թուրքիայից նորությունների»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում Է հրատարակության կողմից հրապարակված հոդվածից մի հատված: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիջ Էրդողանի հայտարարության համաձայն, բանակն անցկացնելու Է «հակաահաբեկչական գործողություններ»:

ԶԼՄ-ները հաղորդել են, որ մարտական գործողությունները կարող են սկսվել սիրիականի չորս նահանգների տարածքում: Hurriyet-ում հավելել են, որ Անկարան հրաժարվել Է մարտական գործողություններ վարել Այն Իսսայի շրջանում, որտեղ անցկացվում Է ավտոմայրուղի, որը միացնում Է Հասաքա, Ռաքա եւ Դեյր Էզ Զոր քաղաքներն արեւմուտքում եւ Հալեպը՝ Սիրիայի հյուսիսում: Հրատարակության պնդմամբ, Թուրքիան չի ստացել ՌԴ-ի համաձայնությունը այս տեղանքում գործողություններ անցկացնելու համար:

Հայերեն Español Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը