Հասարակական

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Մարտունու մանկանան արվեստի դպրոցի շենքի շինհրապարակ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Մարտունու մանկանան արվեստի դպրոցի շենքի շինհրապարակ

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ այցելել է Մարտունու մանկական արվեստի դպրոցի շենքի շինհրապարակ՝ ծանոթանալու այստեղ իրականացվող հիմնարորոգման աշխատանքների ընթացքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Շինարարության արժեքը կազմում է շուրջ 55 միլիոն դրամ, որի 50 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունի համայնքը։ Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականից։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է նորացնել հին դռներն ու պատուհանները եւ կատարել շենքի առաջին հարկի ներքին հարդարման աշխատանքներ։ Այս պահի դրությամբ աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացվել է։

Գեղարքունիքի մարզպետն իրականացված շինարարական աշխատանքները գնահատել է դրական: Միաժամանակ Կարեն Սարգսյանը հանդիպել է նաեւ արվեստի դպրոցի մանկավարժների հետ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում