Սպորտ

Մրցելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ. Կապառոսը` Շոտլանդիայի ընտրանու մասին

1 րոպեի ընթերցում

Մրցելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ. Կապառոսը` Շոտլանդիայի ընտրանու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Շոտլանդիային ուժեղ ընտրանի է համարում: «Այժմ մրցաշարային աղյուսակին պետք չէ ուշադրություն դարձնել: Իռլանդիայի դեմ հանդիպումն արդեն անցյալում է: Գիտենք, որ մրցելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են: Բայց մենք վստահում ենք մեր ֆուտբոլիստներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիս ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Իսպանացի մասնագետը շոտլանդական թիմում առանձնացնում է թիմային խաղը և բարձրակարգի ֆուտբոլիստների առկայությունը:

Խոսելով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասին՝ նա ասաց. ««Ոչ միայն Սպերցյանն է հայկական ֆուտբոլի ապագան, այլ նաև Արթուրը, Վահանը, Ստյոպան»:

Ազգերի լիգայի A ենթախմբում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին` հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին:Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում