Անթիլիասի Դպրեվանքի 19 սաներ ձեռնադրվել են

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեգալստյասն տոնի առավոտյան, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ պատարագի ընթացքում դպիր և կիսասարկավագ են ձեռնադրվել Դպրեվանքի 19 սաներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Կիրակի, 5 Յունիս 2022-ին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յընթացս Ս. Եւ Անմահ Պատարագին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին, Հոգեգալստեան տօնի առաւօտուն, տեղի ունեցաւ դպրաց եւ կիսասարկաւագաց ձեռնադրութիւն, ձեռամբ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեանի եւ խարտաւիլակութեամբ Դպրեվանքի հսկիչ Հոգշ. Տ. Եղիա Աբղ. Մալխասեանի։

Ուրախութիւն էր Դպրեվանքի մեծ ընտանիքին համար, որ իր սաներէն 19 նոր մշակներ կը յանձնէր հայ եկեղեցւոյ դպրաց եւ կիսասարկաւագաց դասուն։ Կիսասարկաւագական կարգ ստացան չորս ընծայարանականներ՝ Անդրանիկ Կիս. Մինասեան, Սերճ Կիս. Քիւշէրեան, Հրակ Կիս. Թաշճեան, Դրօ Կիս. Կիւլէսէրեան, իսկ դպրութեան կարգ ստացան տասնհինգ ժառանգաւորներ՝ Պէրէճիքլեան Յարութիւն, Քիլիճեան Սարգիս, Պոյաճեան Հրակ, Պոյաճեան Նարեկ, Պայտուն Աբրահամ, Մովսէսեան, Սարգիս, Մովսէսեան Արմէն, Փալասեան Սարգիս, Բալասեան Խաչիկ, Վարդանեան Նորիկ, Կիւլէսէրեան Դրօ, Քիւշէրեան Սերճ, Թաշճեան Հրակ, Յովհաննէսեան Յովհաննէս, Սեդրակեան Լեւոն:

Ձեռադրիչ Սրբազանը քարոզին սկիզբը իր որդիական երախտագիտութիւնը յայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, որ իրեն առիթը շնորհեց եկեղեցւոյ ծառայութեան հրաւիրելու 19 նոր ձեռնադրեալներ: Սրբազանը խօսելով օրուան տօնին ու խորհուրդին մասին, անդրադարձաւ Վերնատան մէջ պատահած Սուրբ Հոգիի էջքին: Շեշտելով Հոգեգալուստի դէպքը, ըսաւ, որ ան՝ հաւատացեալներուն Քրիստոսի Եկեղեցւոյ այն եզակի փորձառութիւնն է, երբ յուսալքուած եւ տկարացած առաքեալներ ու առաջին հաւատացեալներ համախմբուած էին այ՛ն Վերնատան մէջ, ուր Յիսուս վերջին ընթրիքը կատարած եւ Ս. Հաղորդութեան խորհուրդը հաստատած էր: Աշակերտներ լսեցին դղրդիւն մը, փոթորիկ մը փչեց՝ Ս. Հոգին մտաւ եւ ներկաները ամրապնդուեցան նո՛ր յոյսով, զինուեցան քաջութեամբ եւ լծուեցան զՔրիստոս քարոզելու ու տարածելու առաքելութեան: Սրբազանը իր խօսքը ուղղելով նորօք ձեռնադրեալներուն, ըսաւ. «Այսօր դուք ստացաք ծառայութեան առանձնաշնորհումը եւ այդ ծառայութիւնն է որ ձեզ պիտի կազմաւորէ, որպէսզի օր մը նաեւ Ս. Խորան բարձրանաք՝ ձեր անձերուն ամբողջական ինքնընծայումը կատարելու համար»: Սրբազանը անոնց մաղթեց, որ իրենց նոր ստացած պաշտօններուն ընդմէջէն Ս. Հոգւոյն շնորհքը՝ հաւատքով զիրենք պատրաստէ հայ եկեղեցւոյ ամբողջական ծառայութեան»:

Դպրեվանքը նման պատանի ու երիտասարդ ոյժեր կը պատրաստէ, այնպիսի մշակներ, որոնք կ'երթան ժողովուրդին՝ նուիրումով ծառայելու համար անոր: Այս է Դպրեվանքի սրբազան առաքելութիւնը»:

Հայերեն

«ՈւսանողականFest»-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում

Բելգիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, կյանքի են կոչվում կոնկրետ ծրագրեր

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար