Իրանի ԱԳ նախարարությունը ողջունել է Եմենում հրադադարի երկարաձգումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ողջունել է Եմենում հրադադարի՝ ևս երկու ամսով երկարաձգումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 4-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադեն:

«Իրանը հույս ունի, որ գործադրվող ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի լիարժեք դուրս գալ արգելափակումից, հաշտություն հաստատել և հակամարտության քաղաքական լուծում գտնել»,-հրադադարի լուրն այսպես է մեկնաբանել դիվանագետը:

Նրա խոսքով՝ Թեհրանը ճգնաժամի լուծումը տեսնում է քաղաքական գործընթացներում և ջանք է գործադրում արդար խաղաղության հասնելու համար:

2014 թվականից սկսած հութիները պատերազմում են Եմենի դեմ:

Էր Ռիադում մարտի 30-ից մինչև ապրիլի 7-ը առանց հութիների մասնակցության անցկացվել են միջեմենական խորհրդակցություններ, որոնք կազմակերպվել են Պարսից Ծոցի արաբական պետությունների նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հովանու ներքո: Հանդիպումների ժամանակ Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգը հայտարարել է, որ բանակցողները համաձայնվել են երկու ամսով դադարեցնել ռազմական գործողությունները: Ապստամբները, որոնք վերահսկում են Եմենի հյուսիսային շրջաններն, աջակցել են ՄԱԿ-ի զինադադարին։

Հայերեն Français

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս