Սպորտ

Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում պոկում վարժության բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում պոկում վարժության բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 76 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Տաթև Հակոբյանը: Վերջինս պոկում վարժությունում երկու մոտեցմամբ բարձրացրեց 101 կգ և 104 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Հակոբյանը երեք մոտեցմամբ էլ չբարձրացրեց 119 կգ, 120 կգ: Երկամարտում Հակոբյանը զրո ստացավ: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում