Հասարակական

Հանցագործությունների դեպքերը նախորդ տարի աճել են ավելի քան 3700-ով

1 րոպեի ընթերցում

Հանցագործությունների դեպքերը նախորդ տարի աճել են ավելի քան 3700-ով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի արձանագրվել է հանցագործության 30 հազար 245 դեպք, որը 2020-ի համեմատ աճել է շուրջ 14 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Հմայակ Նավասարդյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկանհաշվետվության քննարկմանը:

«Նախորդ տարի հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 30 հազար 245 դեպք, երբ այդ դեպքերը 2020-ին 26 հազար 468 էին: Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն աճել են 3777-ով կամ 14.3 տոկոսով»,-ասաց Նավասարդյանը:

Միայն 2021-ին հանրապետության նախաքննության մարմինների կողմից քննվել է 44 հազար 751 քրեական գործ, 2020-ին այդ թիվը 34 հազար 737 էր: Նախորդ տարվա համեմատ քննված քրեական գործերի թիվն աճել է 10 հազար 14-ով կամ 28.8 տոկոսով:

Նախաքննության մարմինների քննիչների տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 76.1 քրեական գործ՝ 2020 թվականի 65 քրեական գործի դիմաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում