Միջազգային

ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 5,1 միլիոն բարելով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 5,1 միլիոն բարելով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարները մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել են 5,1 միլիոն բարելով և մայիսի 27-ի դրությամբ կազմել 414,7 միլիոն բարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը:

Միաժամանակ, էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ պաշարների ներկայիս ծավալը մոտավորապես 15%-ով ցածր է վերջին հինգ տարիների միջինից, որը բնորոշ է տարվա այս եղանակին։

Վերջին տվյալներով Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE բորսայում թանկացել են 1,14%-ով՝ հասնելով բարելի դիմաց 117,61 դոլարի, WTI տեսակի նավթի գինն աճել է 1,34%-ով՝ հասնելով 116,8 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում