Տարածաշրջանային

ՄԱԿ-ը փոխել Է Թուրքիայի անվանումը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը փոխել Է Թուրքիայի անվանումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը բավարարել Է հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում փոխելու Թուրքիայի խնդրանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Republic of Turkey-ը (Թուրքիայի Հանրապետություն) վերանվանվել Է Republic of Türkiye»,-ասել Է Դյուժարիկը:

Նրա խոսքով՝ փոփոխությունն ուժի մեջ Է մտել անմիջապես թուրքական իշխանությունների դիմելուց հետո: Երկրի անվանման համառոտ տարբերակն այժմ հետեւյալն Է՝ Türkiye, այլ ոչ թե Turkey: Թուրքիայի տեղն այբբենական կարգով չի փոխվի, հավելել Է Դյուժարիկը: Ինչպես պարզաբանել Է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, գրության մեջ Թուրքիայի անվան փոփոխությունն ընդունվել Է Անկարայի այն քայլերի շրջանակներում, որոնք ուղղված են «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»: Ավելի վաղ Թաիլանդի իշխանությունները որոշել Էին Բանգկոկի պաշտոնական անվանումն օտար լեզուներով լատինատառ Bangkok-ը փոխել Krung Thep Maha Nakhon-ի:

Օտար լեզուներով մայրաքաղաքների անվանումները տեղական օրիգինալ անվանումների հնչողությանն ավելի շատ համապատասխանեցնելու որոշումն արդեն ընդունել են մի շարք պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, Պեկինը փոխելով Beijing-ի, եւ Մյանման, որը Rangoon-ը վերանվանել Է Yangon-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում