Հասարակական

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները ծանոթացել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, բանկի ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք, դիտարկել ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերակառուցվող Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքներն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, տեխնիկական հսկողություն կատարող «ԱյԱրԴի Ինջինիերինգ» կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն ծանոթացրել են կատարված և կատարվող աշխատանքներին։

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի երկարությունը 18,7կմ է, որտեղ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս տարի, մասնավորապես, մեկ ամսվա ընթացքում այստեղ արդեն իսկ տեղադրվել է մոտ 6կմ մեկ շերտ ասֆալտբետոնե ծածկ։ Պարոն Ավետիսյանը նկատեց, որ ԱԶԲ աջակցությամբ վերակառուցվում է նաև Տրանշ-2-ը՝ Աշտարակ-Թալին հատվածը՝ շուրջ շուրջ 42կմ երկարությամբ։ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ (կմ 29+600-կմ 37+545) հատվածի շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը կավարտվի 2022թ․ հունիսին: Մրցույթի արդյունքներով կապալառուի հետ կկնքվի շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր: 34կմ հատվածի (կմ 37+545-կմ 71+500) շինարարության մրցութային գործընթացը ակնկալվում է ավարտել 2022 թվականի 3-րդ եռամսյակում։

Խոսելով կատարվող աշխատանքների որակի մասին՝ Գոռ Ավետիսյանն ընդգծեց, որ ամենօրյա հսկողություն է կատարվում ինչպես տեխհսկողի, այնպես էլ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից, և հայտնաբերված ցանկացած շեղում նախագծից անմիջապես շտկվում է։

Շինարարության տեխհսկողությունն իրականացնող «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության թիմի ղեկավար Պոլ Կլարկը, անդրադառնալով տեղադրվող ասֆալտի որակին, նշում է, որ օգտագործվող նյութերը որակյալ են, դրանք հաստատվում են նախագծին համապատասխան։

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նկատում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը շատ կարևոր ծրագիր է։ Այն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեծ ներուժ ունի, և ինքն ուրախ է տեսնել աշխատանքների լավ առաջընթաց Թալին-Լանջիկ հատվածում։ Նա նաև ընդգծեց Ճանապարհային դեպարտամենտի մեծ աշխատանքն այս ծրագրի իրականացման գործում։ Ըստ Պաոլո Սպանտիգատիի՝ սա մեծ ծավալներ ունեցող ծրագիր է ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն