Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունն այս տարի անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում առաջինը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և Ռաֆիկ Հարությունյանը:

Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը չկարողացավ գլխավերևում պահել 155 կգ, սակայն հաջորդիվ բարձրացրեց 155 կգ և 160 կգ: Այս վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդև բարձրացրեց հաջորդաբար 187 կգ, 194 կգ և նվաճեց ոսկե մեդալը: Երկամարտի 354 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Պոկում վարժությունում Կարեն Մարգարյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 152 կգ, սակայն երկու փորձի չբարձրացրեց 156 կգ: Հրում վարժությունում գլխավերևում պահեց 185 կգ միայն: Նա երկամարտի 337 կգ արդյունքով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Հայերեն العربية Español Türkçe

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը