Ամեն տարի սիգարետների շուրջ 4,5 տրիլիոն ֆիլտրեր են աղտոտում շրջակա միջավայրը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկրներին կոչ Է արել ծխախատի ինդուստրիայից հասնելու մարդկանց եւ բնությանը հասցվող վնասի փոխհատուցման: Ինչպես նշված Է ԱՀԿ-ի զեկույցում, որը մայիսի 31-ին հրապարակվել Է Ժնեւում, ծխախոտը տարեկան ավելի քան 8 միլիոն կյանք Է խլում, մթնոլորտ Է նետվում 84 միլիոն տոննա ածխաթթվական գազ, շրջակա միջավայրն աղտոտում Է ծխված սիգարետների գրեթե 4,5 տրիլիոն ֆիլտր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ծխախոտ. մեր մոլորակի թունավորումը» զեկույցը հրապարակվել Է մայիսի 31-ին ԱՀԿ-ի կողմից նշվող Առանց ծխախտոտի համաշխարհային օրվա առթիվ: Այնտեղ բերված տվյալների համաձայն՝ «աշխարհի համար ծխախտոի ինդուստրիայի արժեքը չափվում Է տարեկան ավելի քան 8 միլիոն կյանքով, 600 միլիոն ծառի հատմամբ, 200 հազար հեկտար հողի եւ 22 միլիարդ տոննա ջրի օգտագործմամբ»:
Մթոնոլորտ Է նետվում 84 միլիոն տոննա ածխաթթվական գազ, շրջակա միջավայրն աղտոտում Է շուրջ 4,5 տիլիոն սիգարետային ֆիլտր: Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ ծխախոտի բուծումը հիմնականում տարածված Է բնակչության մեկ շնչին ընկնող ցածր եւ միջին եկամտով երկրներում, որտեղ «ջուրը եւ մշակվող հողերը չափազանց անհրաժեշտ են պարենի արտադրության համար»:
Սակայն դրա փոխարեն ջուրը եւ հողն օգտագործվում են ծխախոտ աճեցնելու համար, եւ «ըստ որում ավելի ու ավելի շատ հողատարածություններ են մաքրվում անտառներից», արձանագրել են ԱՀԿ-ում: Ինչպես նշել են կազմակերպությունում, ծխախոտի արդյունաբերության գործունեության հետ կապված աղտոտումից բնության միջավայրի մաքրման ծախսերն «ընկած են ավելի շուտ հարկատուների, քան հենց ինդուստրիայի վրա»: Չինաստանում, փորձագետների գնահատումներով, այդ ծախսերը կազմում են տարեկան շուրջ 2,6 միլիարդ դոլար, Հնդկաստանում՝ շուրջ 766 միլիոն դոլար, Բրազիլիայում եւ Գերմանիայում՝ ավելի քան 200 միլիոն դոլար:
ԱՀԿ-ն կարծում Է, որ ծխախտի արդյունաբերության նկտամամբ անհրաժեշտ Է կիրառել «Նրանք, ովքեր աղտոտում են, պետք Է վճարեն» կանոնը: Համաշխահային կազմակերպությունը երկրներին կոչ Է արել ծխախոտ աճեցնող ֆերմերներին օգնել անցնելու այլ գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության: Բացի դանից, ԱՀԿ-ի կարծիքով, պետությունները պետք Է օգնեն ծխող մարդկանց հրաժարվելու վնասակար սովորությունից: Մայիսի 31-ին նշվող Առանց ծխախոտի համաշխարհային օրը հռչակվել Է1988 թվականին Առողջապահության 42-րդ համաշխարհային ասամբլեայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: