Սպորտ

Փաշինյանը շնորհավորեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մեդալներ նվաճած հայ մարզիկներին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը շնորհավորեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մեդալներ նվաճած հայ մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին շնորհավորեց Հայաստանում բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության հաջող անցկացման առիթով:

«Տարօրինակ է հնչում, և, երբ ես այդ մասին իմացա, շատ զարմացա. փաստորեն մեր անկախության շրջանում ընդհանրապես Հայաստանում օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն երբևէ չէր անցկացվել: Սա լավ փաստ չէ, և մենք հույս ունենք առաջիկայում ավելի հաճախ տեսնել այդպիսի մրցաշարեր: Հայաստանում մինչ այս մրցաշարը վերջին մասշտաբային միջոցառումը շախմատային օլիմպիադան էր, որը տեղի է ունեցել, եթե հիշողությունս չի դավաճանում , 1995 կամ 1996 թվականին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հաջորդ տարի Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ վստահություն հայտնելով, որ այն ևս կանցկացնեն բարձր մակարդակով:

Փաշինյանը նաև շնորհավորեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մեդալներ նվաճած հայ մարզիկներին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում