Տարածաշրջանային

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրում է էթնիկ զտումների իրականացման համար

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրում է էթնիկ զտումների իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը մեղադրել է Անկարային Սիրիայում էթնիկ զտումներ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Դամասկոսը մերժում է Թուրքիայի թշնամական գործողությունները, որոնք իրականացվել են մի քանի օր առաջ Էլ-Հասակա քաղաքի մերձակայքում: Այդ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր և վիրավորներ, ինչպես նաև բնակիչներին հասցվել է գույքային վնաս։

«Սիրիայում այսպես կոչված «բուֆերային գոտի» ստեղծելու Թուրքիայի գործողությունները ագրեսիա են և Էրդողանի կառավարության կողմից իրականացվող էթնիկ և աշխարհագրական զտումների քաղաքականության մի մասը: Սրանք ռազմական հանցագործություններ են և անմարդկային արարքներ, որոնք դատապարտվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով»,-ասված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսելու երկրի սահմաններին, այդ մասին շուտով որոշում կկայացվի։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում