Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-18/22.  Աբովյան, Ազնավուր, Սթիվենսոն, Թալեբ  

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-18/22.  Աբովյան, Ազնավուր, Սթիվենսոն, Թալեբ  

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած նոր գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ դրանց մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի»

Հայրենասիրություն, հերոսություն, ողբերգություն, սեր, արկածներ, հայոց պատմության շրջադարձային էջեր ու մշտապես արդիական գաղափարներ. «Վերք Հայաստանի»: Հայ գրականության ամենանշանակալի վեպերից մեկն ընթերցողին է ներկայացվում գրական արևելահայերեն փոխադրությամբ և համապատասխան ծանոթագրություններով: «ՎերքՀայաստանիին» ծանոթ ընթերցողն այս հրատարակության միջոցով նորովի կհասկանա հանճարեղ վեպի շատ մանրամասներ, իսկ առաջին անգամ գրքին ծանոթացողը կբացահայտի հզոր շնչով գրված մի հրաշալի ստեղծագործություն, որը չի կորցրել իր արդիականությունը և մեծ հետաքրքրությամբ ընթերցվում է նաև այսօր:

Արդի արևելահայերենի փոխադրումը Արսեն Սարգսյանի:

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն

Շառլ Ազնավուր, «Նոր երկիր. պոեզիա» [մաս I]

Շառլ Ազնավուրի պոեզիայի ժողովածուում ներկայացվել են 1940-2010 թվականներին գրած 500 երգերի տեքստերը, որոնց մի մասը նրան հաջողություն է բերել, մեծ աղմուկ բարձրացրել, որոշներն էլ նրան ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, Աստծո հետ զրույց. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։Պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության առաջին մասում ներկայացված է 113 ստեղծագործություն։ Հատուկ ֆրանկոֆոնների համար հայերեն թարգմանության հարևանությամբ նաև ֆրանսերեն բնագիրն է։

«Կարծում եմ՝ կարողացել եմ մոտ գտնվել իմ ժամանակակիցների մտքին ու սրտին, նրանց ստիպել ժպտալ, երազել, հուշերի գիրկն ընկնել, նաև իմ համարձակությամբ հրահրել նրանց: Այդ ամենն արել եմ այնքան նրբորեն, ասես բառերս մետաքսով եմ փաթաթել»,- ասել է Շառլ Ազնավուրը:

Ֆրանսերենից թարգմանությունը` Սամվել Գասպարյանի։

Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն

Ռոբերտ Սթիվենսոն, «Գանձերի կղզին»

«Ծովահենի գրադարան» մատենաշարով լույս է տեսել «Գանձերի կղզին» գիրքը: Շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպն առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին: Այն պատմում է Ջիմ Հոքինսի մասին, որն անսպասելիորեն միանում է ծովահենության աշխարհին, երբ հայտնաբերում է նավապետ Ֆլինտի՝ անմարդաբնակ կղզում թաքցրած գանձերի քարտեզը: Թարգմանությունը` Արծվիկ Գևորգյանի։

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն

Նասիմ Նիքոլաս Թալեբ, «Հակափխրունություն. երևույթներ, որոնք օգուտ են քաղում անկանոնությունից»

Գիրքն այն մասին է, որ որոշ բաներ խառնաշփոթ են սիրում, մյուսները`ոչ: Որ իրերը կարող ենք դասակարգել փխրուն-ամուր-հակափխրուն սանդղակով, և որ կարող ենք (հակա) փխրունությունը բացահայտել ոչ գծային արձագանքի վրա հիմնվելով՝ առանց պատմական գործընթացի մասին շատ բան իմանալու (ինչը հիմնականում կլուծի Սև կարապի խնդիրը), ինչպես և այն մասին, թե ինչու մարդն ապրում է, եթե (և միայն եթե) սիրում է անկայունություն:

Թարգմանությունն անգլերենից` Լիլիթ Թարխանյանի։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում