Կառավարությունը 200 միլիոն դրամ կհատկացնի ԿԳՄՍ-ին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին լրացուցիչ 200 միլիոն դրամ կհատկացվի՝ 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու և մարզիկների լավագույն մարզավիճակն ապահովելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ այդ գումարով Հայաստանի մարզական ֆեդերացիաներին կհատկացվի լրացուցիչ ֆինանսավորում, որով ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ, այդ թվում համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար:

«Բացի այդ, ֆեդերացիաները կնախապատրաստվեն միջազգային մրցաշարերի, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը: Ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում և մարզական արդյունքների աճ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Հայաստանում միջազգային մարզական միջոցառումների անցկացումը՝ հավելելով, որ Հայաստանը աշխարհի մարզական քարտեզի վրա պետք է տեղ ունենա:

«Մենք հիմա հյուրընկալում ենք բռնցքամարտի եվրոպայի առաջնությունը, և դա ոչ միայն մարզական իրադարձություն է, այլև շատ կարևոր առիթ, որ մեր երկրում ենթակառուցվածք զարգանա»,- ասաց Վարչապետը:

Հայերեն Français

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA