Տարածաշրջանային

Թուրքիան ու Իսրայելը պատրաստ են գնահատել դեսպանների նշանակման հնարավորությունը. Չավուշօղլու

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ու Իսրայելը պատրաստ են գնահատել դեսպանների նշանակման հնարավորությունը. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը և Թուրքիան պատրաստ են Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի այցի ընթացքում գնահատել երկու երկրների դեսպանների նշանակման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք պայմանավորվել ենք մեր նախարարությունների և համապատասխան պետական կառույցների միջև վերսկսել տեխնիկական հանդիպումները: Մենք որոշել ենք Լապիդի՝ Թուրքիա այցի ընթացքում գնահատել Իսրայելի հետ փոխադարձ դեսպանների նշանակման հարցը», - «Միլլիեթ» պարբերականի փոխանցմամբ, ասել է Չավուշօղլուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում