Սպորտ

Համոզված եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու դիտարժան մենամարտերի. Համբարձում Մաթևոսյանը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին

1 րոպեի ընթերցում

Համոզված եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու դիտարժան մենամարտերի. Համբարձում Մաթևոսյանը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը վստահեցնում է, որ Հայաստանն ամեն ինչ արել է Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և մրցաշարը իրական տոնի վերածելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոխվարչապետն այս մասին ասել է մրցաշարի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում:

«Սիրելի՛ հյուրեր, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ բոլորիդ մեր երկրի սպորտի պատմության մեջ տեղի ունեցող այս աննախադեպ միջոցառմանը: Շնորհակալություն եմ հայտնում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային և Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիային՝ Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու պատվին արժանացնելու համար:

Վստահեցնում եմ, որ Հայաստանն արել է առավելագույնը՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և այն սպորտային իրական տոնի վերածելու համար:

Համոզված եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու դիտարժան մենամարտերի, իսկ այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին»,- ասել է փոխվարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում