«Նոր գիրք»-17/22. Բալայան, Ֆիցջերալդ, Շահինքանաթ, Ինան, Հուսիկ քահանա Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի մասին, ծանոթանալու դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Վիկտոր Բալայան, «Խաղը»

Նոր` «Հետք» մատենաշարով սկիզբ է դրվում դետեկտիվ ժանրի ստեղծագործությունների հրատարակմանը: Առաջին գրքում հայ գրականության մեջ այս ժանրի լավագույն հեղինակներից Վիկտոր Բալայանի ստեղծագործություններն են: Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը։

Թարգմանական գրականություն

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, «Մեծն Գեթսբի»

«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որն ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից:

Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը: Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Սառա Շահինքանաթ, Այշե Ինան, «Երեք փիսիկ, մեկ հրեշ»

«Երեք փիսիկ, մեկ հրեշ» գիրքը «Երեք փիսիկ, մեկ երազանք» գրքի հերոսների՝ Փիթիի, Փաթիի ու Փուսի արկածների շարունակությունն է... Թարգմանությունը՝ Արփի Աթաբեկյանի։ Խմբագիր` Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Հուսիկ քահանա Սարգսյան, «Սերը երբեք չի անհետանում. 15 քայլ՝ հանուն ամուր ընտանիքի»

Գրքում ազատ զրույցի ոճով ներկայացվում են ժամանակակից հայ ընտանիքների առջև ծառացած մարտահրավերների հոգևոր պատճառները, դրանցից հաղթանակած դուրս գալու և ամուսնական հարաբերությունները ջերմացնելու հոգևոր ճանապարհները: Պողոս Առաքյալի «Սիրո օրհներգի» (Ա Կորնթ. 13:4–8) տասնհինգ մտքերի վրա հիմնվելով՝ գիրքն առաջարկում է 15 գործնական քայլեր, որոնք անփոխարինելի են ընտանիքը և սերը ամուր պահելու համար: Նախատեսված է ընտանիքների, երիտասարդների և ընթերցողների լայն շրջանակի համար: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը