Միջազգային

Գերմանիան 15 «Գեպարդ» տեսակի զրահատեխնիկա կուղարկի Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Գերմանիան 15 «Գեպարդ» տեսակի զրահատեխնիկա կուղարկի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան հուլիս ամսին 15 «Գեպարդ» տեսակի զրահատեխնիկա կմատակարարի Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին Բեռլինում ասել է պաշտպանության նախարարության խոսնակը:

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը այս մասին համաձայնություն է ձեռք բերել իր ուկրաինացի գործընկեր Օլեքսի Ռեզնիկովի հետ տեսակապով երկխոսության ընթացքում:

Գերմանիան ապրիլի վերջին էր հայտարարել, որ առաջին անգամ Կիևին կմատակարարի ծանր սպառազինություն, այդ թվում՝ «Գեպարդ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում