Հասարակական

Ճարտարապետաշինարարական համալսարանը մասնակցում է միջազգային «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» նախագծին

4 րոպեի ընթերցում

Ճարտարապետաշինարարական համալսարանը մասնակցում է միջազգային «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» նախագծին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEvision) նախագծի պաշտոնական ներկայացումը՝ առցանց ձևաչափով, որին մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի, Զալցբուրգի համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ), Երևանի պետական համալսարանի, Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանի ներկայացուցիչները և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը,«Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEvision) նախագիծը մեկնարկել է 2022թ․ մարտի մեկից, որը Կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագրի (APPEAR) շրջանակներում համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։

«DEvision նախագիծը համատեղ համալսարանական նախաձեռնություն է, որին մասնակցում են Զալցբուրգի համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարնթը, Երևանի պետական համալսարանը և Ղրղզստանի շինարարութթան, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը։ Նախագծի համակարգումն իրականացվում է Զալցբուրգի համալսարանի կողմից։

DEvision նախագիծը նպատակ ունի ինտեգրել աշխարհատարածական առցանց և հիբրիդային ուսուցման մի շարք դասընթացներ՝ գործընկեր բուհերի բակալավրի և մագիստրոսական մակարդակի ուսումնական ծրագրերում: Նախաձեռնությունն իրականացվում է Թվային Երկիր տեսլականի և թվային փոխակերպման գաղափարների համատեքստում, որոնք ազդում են հասարակությունների, տնտեսությունների և շրջակա միջավայրի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այս նախաձեռնությանը ՃՇՀԱՀ-ի մասնակցությունը պայմանավորված է Ավստրիայի և Ղրղզստանի գործընկերների հետ ակադեմիական համագործակցության ընդլայնմամբ և ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի երկարաժամկետ փոխանակումներով՝ նպատակ ունենալով աջակցել նորարարությանը և բարելավել կրթության որակը «Թվային Երկիր» հայեցակարգի շրջանակներում: Հիմնական նպատակներից մեկը աշխարհատարածական կարողությունների ընդլայնումն է բոլոր այն դասընթացներում, որտեղ «տեղադրությունը կարևորվում է»:

Նշվում է, որ այս նախագծում մշակվելիք դասընթացները ինտեգրվելու են բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում։ Երեք դասընթաց մշակվելու և ինտեգրվելու է «Գեոդեզիա և կադաստր» բակալավրիատի ծրագրում, երկու դասընթաց՝ մագիստրոսական ծրագրում: Մշակված դասընթացները, որպես շարունակական կրթություն, կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների միջոցով կառաջարկվեն նաև սոցիալական գործընկերներին և կարող են հանգեցնել մասնագիտական հավաստագրման։ Լինելով ուսուցման բաց ռեսուրսներ՝ այդ դասընթացները կնպաստեն DEvision նախագծի հետ առնչություն չունեցողների աշխարհատարածական կարողությունների զարգացմանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում