ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմը երկու ատոմային սուզանավ կստանա մինչեւ տարեվերջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմը (ԽՕՆ) 2022 թվականին կուժեղանա երկու ատոմային սուզանավերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԽՕՆ-ի հրամանատար Սերգեյ Ավագյանցը:

«Կնշեմ 2022 թվականին մեր նավատորմում սպասվող «Բորեյ Ա» նախագծի «Կնյազ Օլեգ» առաջին ատոմային ռազմավարական ստորջրյա հածանավը եւ «Յասեն Մ» նախագծի «Նովոսիբիրսսկ» առաջին ատոմային սուզանավը»,-զորապետն ասել Է «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում: Նա նշել Է, որ «Կնյազ Օլեգ» ռազմավարական նշանակության հրթիռային ստորջրյա հածանավը (ՌՆՀՍՀ) հանդերձված Է «Բուլավա» բալիստիկ հրթիռներով, իսկ բազմանպատակային «Նովոսիբիրսկ» ատոմային սուզանավը՝ «Կալիբր» եւ Օնիկս» թեւավոր հրթիռներով:

«Բացի այդ, այս տարի պլանավորված Է, որը նավատորմը կստանա Սրեդնե-Նեւսկու նավաշինական գործարանի 12700 «Ալեքսանդրիտ» նախագծի «Պյոտր Իլյիչով» եւ «Անատոլի Շլեմով» երկու ծովային ականորս նավեր: Այս տարի Խաղաղօվկիանոսյան նավատորմը կհամալրվի նաեւ 20380 նախագծի թվով չորրորդ «Ռեզկիյ» հետախուզական նավով, որը կառուցվել Է Ամուրի նավաշինական գործարանում: Այժմ նավն անցնում Է կառանման փորձարկումներ»,-ասել Է Ավագյանցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ