Տարածաշրջանային

Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ հիմնվելով Ռուսաստանի հետ գերազանց հարաբերությունների վրա, աջակցում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ցանկացած դիվանագիտական փորձին և պատրաստ է միջնորդել և օգնել լուծելու այս ճգնաժամը»,- ասել է արտգործնախարարը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ստորագրել են համաձայնագիր մշակույթի և տեղեկատվական անվտանգության ոլորտում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում